Ressources numériques en sciences humaines et sociales OpenEdition Nos plateformes OpenEdition Books OpenEdition Journals Hypothèses Calenda Bibliothèques OpenEdition Freemium Suivez-nous

«ՏԱՎՈՒՇ» ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

Տվյալ ծրագիրը հիմնվում է ստորև նշված հաստատությունների միջև սերտ համագործակցության վրա.

ֆրանսիացի գործընկերներ` մասնավորապես.

հայ գործընկերներ.

    • ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան
    • ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ, Երևան

 

 

2018 թվականի ամռանը` սույն ծրագրի առաջին դաշտային գործաշրջանի ընթացքում, ֆրանս-հայկական միջմասնագիտական (հնագիտություն, մարդաբանություն, գեոմատիկա, երկրաբանություն) արշավախումբը տարածաշրջանում իրականացրեց հնագիտական հետախուզական աշխատանքներ: 2019 թվականի գարնանը` երկրորդ գործաշրջանի ընթացքում, շարունակվեցին հետախուզական շրջայցերը, ինչպես նաև հետախուզական պեղումներ կատարվեցին Աչաջուր և Հաղարծին հնավայրերում:

 

Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում: Հյուսիս-արևմուտքում մի փոքր հատվածով այն սահմանակից է Վրաստանին, իսկ հյուսիս-արևելքում և արևելքում` Ադրբեջանին: Այն զբաղեցնում է մոտ 3000 կմ2 տարածք:

Գտնվելով ծովի մակերևույթից 900 մ միջին բարձրության վրա` Տավուշի լանդշաֆտը բնորոշվում է անտառաշատ լեռներով և կիրճերով: Տարածաշրջանի հիմնական ջրային զարկերակը Կուր գետի վտակ Աղստև գետն է:

Հարուստ բուսականությամբ աչքի ընկնող Տավուշի լանդշաֆտը սահմանափակում է մեծ պեղավայրեր տեղադրելու հնարավորությունը` ի օգուտ ավելի համեստ չափսերով պեղավայրերի, որոնց տեղորոշումը դժվար է հետախուզական աշխատանքների ժամանակ:

Ծրագրի նպատակները

Ծրագրի նպատակն է.

  • խորացնել և ընդլայնել Տավուշի հնագիտական ժառանգության և ավելի լայն առումով` Հարավային Կովկասի նախապատմական և մինչպատմական ժամանակաշրջանների հնագիտական լանդշաֆտի վերաբերյալ գիտելիքները,
  • աջակցել լեռնային միջավայրերի յուրացման ու օգտագործման շուրջ քննարկումների ծավալմանը,
  • ուսումնասիրել սույն տարածաշրջանի բնակեցման գործընթացի դինամիկան և նյութական մշակույթը նախապատմական և մինչպատմական ժամանակաշրջաններում:

Փաստագրելով և գնահատելով հուշարձանների կարգավիճակն ու բնորոշ առանձնահատկությունները` տվյալ ծրագիրն էական ներդրում կարող է ունենալ առկա հայկական հնագիտական ժառանգության կառավարման և պահպանության գործում:

2018 թ. հետախուզական աշխատանքների արդյունքները

Հաշվի առնելով տարածաշրջանի լանդշաֆտային առանձնահատկությունները` հետախուզական ուսումնասիրությունների համապատասխան մեթոդաբանություն է մշակվել մեր կողմից: Ծրագրի շրջանակներում օգտագործվել են հետախուզական ուսումնասիրությունների տարատեսակ մեթոդներ` զուգադրելով սիստեմատիկ հետախուզական արշավները ողջ տարածաշրջանում` ամենագնաց ավտոմեքենայի միջոցով, և ինտենսիվ հետիոտն ուսումնասիրությունները հեռավար հետազոտության միջոցներով ընտրված տեղամասերում (հնավայրերի նախնական հայտնաբերումն ու տեղորոշումը կատարվել է Ֆրանսիայից` Google Earthհամակարգի արբանյակային լուսանկարների միջոցով):

Յուրաքանչյուր հավանական հնավայր-հուշարձան փաստագրվել է Դիրքորոշման գլոբալ համակարգի (GPS) տվյալների, բազմաթիվ լուսանկարների, ինչպես նաև վերգետնյա նյութի ընտրովի նմուշների հավաքագրման միջոցով: Առավել կարևոր թվացող հնավայրերում լուսանկարաչափական (ֆոտոգրամմետրիկական) պատճենահանում է իրականացվել անօդաչու թռչող սարքի (DJI Phantom 3) միջոցով: Դաշտային հետազոտությունների,  ինչպես նաև հետագա ուսումնասիրությունների ընթացքում ձեռք բերված տվյալները (թվագրումներ, մշակութային պատկանելության ճշգրտումներ) գրանցվել են Աշխարհագրական տեղեկատվական համակարգի (SIG/GIS) մեջ, ինչը թույլ է տալիս մոդելավորել Հոլոցենի ընթացքում Տավուշի շրջանի յուրացման և բնակեցման գործընթացների դինամիկան:

Սույն գործաշրջանի ընթացքում արշավախումբը հետախուզական աշխատանքներ է իրականացրել 838 հա տարածքի վրա` մասնավորապես Աղստև գետի վերին հոսանքի և իր վտակների (Գետիկ և Սառնաջուր) շրջակայքում` հյուսիսում` Ադրբեջանի հետ սահմանի և հարավում` Տավուշի մարզի հարավային սահմանի միջև:

            2018 թ. հետախուզական աշխատանքների ժամանակ ուսումնասիրության ենթակա 123 հնավայրեր են արձանագրվել, որոնք ընդգրկում են արտեֆակտների տարածման 55 գոտիներ, 35 շինությունների մնացորդներ (պատեր, հորեր և այլն) և 33 թաղման կառույցներ (սալարկղային թաղումներ, տապանաքարեր և այլն): Սույն գործաշրջանի ընթացքում 17 նոր հնավայրեր են հայտնաբերվել, որոնք երբևիցե չեն գրանցվել ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Այս հնավայր-հուշարձաններն ընդգրկվում են նեոլիթից մինչև միջնադար ընկած ժամանակագրական տիրույթում:

            Նոր հնավայրերի հայտնաբերումից բացի մենք նաև ճշգրտել ենք ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում արդեն գրանցված մի շարք հնավայրերի ժամանակագրական և աշխարհագրական տվյալները:

Հեռանկարներ

Հետագայում նախատեսվում է շարունակել հնագիտական հետախուզական աշխատանքները Տավուշի դեռևս չհետազոտված գոտիներում`  տարածաշրջանի մանրամասն հնագիտական քարտեզ կազմելու համար:

Դրա հետ մեկտեղ մենք կշարունակենք Հաղարծինի հնավայրի պեղումները, որտեղ վաղ բրոնզեդարյան (մ.թ.ա. 3500-2500) կուր-արաքսյան մշակույթին բնորոշ նյութ է վերհանվել: Փոքր Կովկասի և Մերձավոր Արևելքի պատմության համար կարևոր այս ժամանակափուլը դեռևս շատ քիչ է հայտնի Տավուշի շրջանում: 

Հղումներ

B. Perello. 2020. Premiers résultats du «Tavush Archaeological Project», ArchéOrient – Le Blog, 10 avril 2020, [En ligne] https://archeorient.hypotheses.org/14861:

B. Perello, L. Aghikyan, K. Azatyan, R. Badalyan, B. Van Den Bossche, 2020Preliminary results of the 2018/2019 Tavush Archaeological Project (TAP), in P. Avetisyan and A. Bobokhyan, Archaeology Of Armenia In Regional Context: Proceedings of the International Conference dedicated to the 60th Anniversary of the Institute of Archaeology and Ethnography held on July 9-11 2019 in Yerevan, Yerevan, 152-166.


OpenEdition vous propose de citer ce billet de la manière suivante :
Bérengère Perello (16 mars 2021). «ՏԱՎՈՒՇ» ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. Mission Archéologique Caucase. Consulté le 11 septembre 2024 à l’adresse https://doi.org/10.58079/rgpe


Vous aimerez aussi...