Աշխատակազմ
Պեղումների պատասխանատուներ
Ռուբեն Բադալյան > ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան
Բերանժեր Պերելլո > CNRS (Գիտական հետազոտության ազգային կենտրոն), UMR 5133 Archéorient, Լիոն
Հնագետ
Արմինե Հարությունյան > ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան
Հնամարդաբան
Լևոն Աղիկյան > ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան
Ճարտարապետ
Լիլիթ Տեր-Մինասյան > ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան
Հնակենդանաբան
Օրելիեն Քրեզյո > Լիոն քաղաքի Հնագիտական ծառայություն
Հնաբուսաբան
Ռոման Հովսեփյան > ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան
Հնադարյան քարե գործիքների մասնագետ
Կարեն Ազատյան > ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան
Սույն հայ-ֆրանսիական հնագիտական ծրագիրն (համաղեկավարներ՝ Ռ․ Բադալյան և Բ․ Պերելլո) իր մեկնարկից ի վեր գործում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության ու Գիտական հետազոտության ազգային կենտրոնի (CNRS) Archéorient լաբորատորայի (UMR 5133) միջև հաստատված համագործակցության շրջանակներում:
2020 թվականին պեղումների նոր ծրագիր մեկնարկեց Արարատյան դաշտավայրում գտնվող Ոսկեբլուրի հնավայրում, որը պատկանում է վաղ բրոնզեդարյան (մ․թ․ա․ 3500/3350 – 2600/2500) Կուր-արաքսյանմշակույթին։
Այս ծրագրի նպատակն է լայնածավալ համալիր ուսումնասիրություն կատարել Ոսկեբլուրի հնավայրում՝ վերջինիս շերտագրությունը, բացարձակ ժամանակագրությունը և մշակութատեսակի պատկանելությունը հստակեցնելու համար։ Խնդիր է դրված նաև հետազոտել և բնորոշել այս բնակատեղիի ճարտարապետությունը, կառուցման տեխնիկաները, նյութական մշակույթը, բնատնտեսությունը և բնակլիմանական պայմանները։
Հնավայրի աշխարհագրական դիրքը
Ոսկեբլուրի Կուր-արաքսյան բնակատեղին գտնվում է Արարատի մարզի Հայանիստ գյուղի հարավային մասում՝ Երևանից 22 կմ արևմուտք/հարավ-արևմուտք։ Այն 2,6 հա մակերես ունեցող արհեստական բլուր-բնակատեղի է։ Վերջինիս բաձարձակ բարձրությունը ծովի մակարդակից հասնում է 840 մ-ի, իսկ հարաբերական բարձրությունը դաշտավայրից 2,5 մ է։ Բլուրն օվալաձև է՝ հյուսիս-հարավ հիմնական առանցքով։ Վերջինիս երկարությունը հյուսիսից հարավ 235 մ է, իսկ արևելքից արևմուտք՝ 150 մ։ Բլրի արևմտյան եզրը կտրված է հյուսիս-հարավ ուղղվածությամբ ցամաքուրդային (դրենաժային) խողովակով։
Նախորդ աշխատանքների համառոտ ակնարկ
Ոսկեբլուրի բնակատեղին պեղվել է 1975-1976 թթ․ Էմմա Խանզադյանի ղեկավարությամբ։ Պեղված տարածքը՝ մոտ 500 մ2 մակերեսով, գտնվում է բլրի գրեթե կենտրոնում։ Այս պեղումների արդյունքում հայտնաբերված նյութը չի հրատարակվել։ Այնուամենայնիվ, ըստ արխիվային լուսանկարների ակնհայտ է, որ պեղումներն ի հայտ են բերել Կուր-արաքսյան մշակույթի մի հաստ շերտ՝ կառույցների մի քանի մակարդակներից բաղկացած, որոնցից յուրաքանչյուրը կազմված է հում աղյուսե պատերով շրջանաձև շինություններից։
Չնայած վերջերս մարդու գործունեության հետևանքով առաջացած խաթարումներին՝ Ոսկեբլուրի բնակատեղին ներկայումս հանդիսանում է Հայաստանի ամենամեծ և ամենալավ պահպանված՝ Կուր-արաքսյան մշակույթի բլուր-բնակատեղիներից մեկը։ Համակարգված լայնածավալ պեղումների և խորացված հետազոտությունների շնորհիվ այս հնավայրը կարող է առանցքային նշակություն ձեռք բերել Արարատյան դաշտավայրի վաղ բրոնզեդարյան մշակույթի ուսումնասիրման համար։
2020 թ․ գործաշրջանը
Այս գործաշրջանի ընթացքում աշխատանքներ են իրականցվել չորս պեղամասերում․ բլրի հյուսիային լանջին բացվել են երեք պեղամասեր (1, 2, 3)՝ 10 x 10 մ մակերեսով, ինչպես նաև մի պեղամասի (Ա) շերտագրական հետազոտություն է կատարվել բլրի հարավ-արևմտյան հատվածում՝ դրենաժային խողովակի արևելյան եզրին։ Այս հետազոտությունն ի ցույց դրեց բնակատեղիի շերտագրական հզորությունը՝ մոտ 5 մ խորությամբ։
Այս առաջին տարվա աշխատանքները թույլ տվեցին արձանագրել, որ հնավայրն ունի մի քանի մշակութային շերտեր․
- վերին շերտը թվագրվում է ուշ միջնադարով և արդի շրջանով,
- ստորին շերտը՝ վաղ բրոնզե դարով (Կուր-արաքսյան մշակույթ)
2020 թ․ պեղումների արդյունքները չափազանց հուսադրող են։ Այս տարվա աշխատանքներն ի ցույց դրեցին հնավայրի շերտագրությունը և վաղ բրոնզեդարյան մշակութային շերտի կարևորությունը։ Վաղ բրոնզե դարի շերտերից դուրս եկած իրերի ուսումնասիրությունը թույլ տվեց պարզել, որ այս հնավայրը պատկանում է Կուր-արաքսյան մշակույթի «Շրեշ-Մոխրաբլուր» ենթատեսակին (մ․թ․ա․ 2900-2600/2500 թթ․)։ Ավելին, նմուշներ են վերցվել ռադիոածխածնային թվագրման համար։ Այս տարվա պեղումները թույլ տվեցին նաև վերհանել հում աղյուսե կառույցների առկայությունը վաղ բրոնզե դարում, թեև դրանց մորֆոլոգիան դեռ պարզ չէ՝ պեղված տարածքի սահմանափակ մակերեսի պատճառով։
2021-2022 թթ․ գործաշրջանը
2021 թվականին նախատեսված էր շարունակել 2020 թ․ հնավայրի կենտրոնում բացված երեք տեղամասերի (1, 2, 3) պեղումները, ինպես նաև երկու հավելյալ պեղամասեր դնել հնավայրի եզրին՝ վաղ բրոնզե դարում բնակեցված տարածքը ճշտելու նպատակով։
Ոսկեբլուրի պեղումների երրորդ գործաշրջանն իրականցվեց 2022 թվականի սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 21-ին։
Պեղումների առաջին երեք գործաշրջանները թույլ տվեցին հստակեցնել հնավայրի շերտագրական կառուցվածքը։ Այն կազմված է երկու մշակութային շերտերից․ վերին շերտը թվագրվում է ուշ միջնադարով, իսկ ստորին շերտը՝ Վաղ բրոնզե դարի վերջին փուլով՝ (Կուր-Արաքս II – մ․թ․ա․ 2900-2600/2500)։
2022 թվականին հետևյալ աշխատանքներն են կատարվել․
- շարունակվել են երեք սեկտորների պեղումները, որոնցից 2-րդը (2020 թ․-ին բացված) և 4-րդը (2021 թ․-ին բացված) շատ լավ պահպանված Կուր-արաքսյան բնակատեղիի հարուստ նյութ են վերհանել;
- հավելյալ պեղամաս (5) է բացվել 1-ին և 2-րդ պեղամասերի միջանկյալ հատվածում՝ վաղ բրոնզեդարյան այս բնակատեղիի տարածքային կազմակերպումն ավելի լավ պատկերացնելու նպատակով։ Վերոնշյալ պեղամասերը 10 x 10 մ քառակուսի հատվածներ են։ 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ պեղամասերը միասին զբաղեցնում են 400 մ2 տարածք։
2023 թ․ գործաշրջանը
Ոսկեբլուրի պեղումների 4-րդ գործաշրջանը տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում։ Պեղումներին զուգահեռ իրականացվել են հնաբուսաբանական (Ա․ Դեկե) և հնակենդանաբանական (Տ․ Միբոր) հետազոտություններ։
Այս տարի աշխատանքները շարունակվել են 4-րդ և 5-րդ պեղամասերում, ինչպես նաև մի նոր՝ 6-րդ պեղամաս է բացվել։ Պեղված ամբողջ տարածքի մակերեսն այսպիսով կազմում է 600 մ2։ Հարկ է նշել, որ 4-6 պեղամասերում վաղ բրոնզեդարյան շերտի սկիզբը գտնվում է անմիջապես հողի մակերեսի տակ (կառույցների վերնամասերն ի հայտ են գալիս -35/-45 սմ-ից սկսած) և միջնադարի հետքերը հազվադեպ են։ Մինչդեռ 5-րդ պեղամասում վաղ բրոնզեդարյան շերտը մեծապես խաթարված է միջնադարյան և ավելի ուշ շրջանի բնակեցման հետքերի պատճառով և ուշ Կուր-արաքսյան բնակեցման հետքերը սահմանափակվում են պեղամասի հարավային եզրագծի երկայնքով ձգվող պատերի մի քանի բեկորներվ։
Ոսկեբլուրը հրաշալի հնարավորություն է ընձեռում լայնածավալ պեղումներ կատարելու համար, ինչը հազվադեպ է այս ժամանակաշրջանի ուսումնասիրության համար։ Վաղ բրոնզեդարյան՝ ամեն առումով (ճարտարապետության, նյութական մշակույթի և հնակենսաբանական նյութի) լավ պահպանված այս բնակատեղիի մասին մեր պատկերացումներն ընդլայնելու նպատակով նախատեսվում է նոր պեղամասեր բացել նույն տարածքում։ Ոսկեբլուրի պեղումների շարունակությունը թույլ կտա հստակեցնել Կուր-արաքսյան մշակույթի «Շրեշ-Մոխրաբլուր» ենթատեսակի բնորոշումը՝ նյութական մշակույթը, ճարտարապտությունը, կառուցման տեխնիկաները վերլուծելու, սոցիալ-տնտեսական տեսանկյունից դիտարկելու, ինչպես նաև բնակատեղիի բացարձակ ժաման
(traduction A. Danielyan)

Voskeblur (A. Mkrtchyan, ©M.A.C.)

default