Սույն բլոգ-հարթակը նպատակ ունի ներկայացնել Ֆրանսիայի Արտաքին գործերի և Եվրոպական հարցերի նախարարության հովանու ներքո գործող «Կովկաս» հնագիտական առաքելության շրջանակներում իրականացվող հետազոտությունների արդյունքները: 1997 թվականից մեկնարկած այս հնագիտական ծրագրի նպատակն է հայտնաբերել և ուսումնասիրել Փոքր Կովկասում և մասնավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում ձևավորված և զարգացած նախապատմական և մինչպատմական մշակույթները, որոնք առ այսօր հայտնի են շատ մասնակիորեն