Ressources numériques en sciences humaines et sociales OpenEdition Nos plateformes OpenEdition Books OpenEdition Journals Hypothèses Calenda Bibliothèques OpenEdition Freemium Suivez-nous

Այրում 1

2023 թ աշխատակազմը

Պեղումների պատասխանատուներ

Լևոն Աղիկյան > ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան

Բերանժեր Պերելլո > CNRS (Գիտական հետազոտության ազգային կենտրոն), UMR 5133 Archéorient, Լիոն

Հնագետներ

Բենյամին Վան Դեն Բոշ > Իվլին, Օ-դը-Սենի Հնագիտական ծառայություն, Մոնտինի-լը-Բրետոնյո

Անի Դանիելյան > Իվլին, Օ-դը-Սենի Հնագիտական ծառայություն, Մոնտինի-լը-Բրետոնյո

Բրոնզեդարյան խեցեղենի մասնագետ

Ռուբեն Բադալյան > ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան

Հնադարյան քարե գործիքների մասնագետ

Սեսիլ Մենաժե > Լումիեր-Լիոն 2 համալսարան

Հնակենդանաբան

Տիմ Միբոր > Լումիեր-Լիոն 2 համալսարան

Հնաբուսաբան

Ալեքսիա Դեկե > MHNH (Բնական պատմության ազգային թանգարան), Փարիզ

Երկրաֆիզիկական հետախուզումներ

Սեբաստիան Գոնդե > CNRS, UMR 5133 Archéorient, Լիոն

Լիոնել Դառա > CNRS, UMR 5133 Archéorient, Լիոն

Քուրոշ Մուհամեդ Խանի > Շահիդ Բեհեշթի համալսարան, Իրան

SIG/GIS (Աշխարհագրական տեղեկատվական համակարգ), Գեոմատիկա

Էմանուել Ռեգանյոն > CNRS, UMR 5133 Archéorient, Լիոն

 

Դրոն/ԱԹՍ Ֆոտոգրամետրիա

Արշալույս Մկրտչյան > ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, Երևան

Դոկտորանտներ

Մաթիլդ Ռենյիե > Փարիզ 1 Պանթեոն-Սորբոնի համալսարան

Տիմ Միբոր > Լումիեր-Լիոն 2 համալսարան

 

2023 թվականին, Տավուշ հնագիտական ծրագրի շրջանակներում, մեկնարկեցին Այրում 1 վաղ բրոնզեդարյան հնավայրի պեղումները, որը «հայտնաբերվել»  էր 2022 թվականի մեր հետախուզական աշխատանքների ընթացքում: Այս հնավայրն արդեն հայտնի էր ավելի վաղ արված հնագիտական հետախուզումների շնորհիվ, բայց այն երբեք չէր պեղվել:

 

Հնավայրի աշխարհագրական դիրքը

Այրում 1-ը գտնվում է Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան ծայրամասում՝ Քուռ գետի հովտում, Վրաստանի հետ սահմանի մոտ:

Այրում գյուղի հյուսիս-արևմտյան եզրին տեղակայված այս հնավայրը վեր է խոյանում 9 հա մակերես ունեցող լայն հրվանդանի վրա՝ 555 մ բարձրությամբ:

 

Այրում 1 հնավայրի ուսումնասիրության նպատակը

Այս նոր հնագիտական ծրագրի գլխավոր նպատակը Տավուշի մարզում գտնվող Կուր-արաքսյան հնավայրի լայնածավալ ուսումնասիրումն է, որը կնպաստի  վաղ բրոնզեդարյան բնակչության նյութական մշակույթի, բնակավայրի, բնատնտեսության և ապրելակերպի մասին մեր պատկերացումների հստակեցմանը:

 

2023 թ գործաշրջանը

Այրում 1 հնավայրի պեղումների առաջին գործաշրջանը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ից 23-ն ընկած ժամանակահատվածում:

Այս տարվա պեղումների նպատակն էր գնահատել Այրում 1 հնավայրի ուսումնասիրության հեռանկարները, այսինքն՝

  • գնահատել հնավայրի շերտագրական հզորությունը,
  • բնորոշել վաղ բրոնզե դարում բնակեցման տարածքը,
  • սահմանել բնակավայրի տեսակը (խտությունը, մորֆոլոգիան, գործառույթը, կառուցման տեխնիկան)
  • և պարզել բնատնտեսությունը (հնակենդանաբանական և հնաբուսաբանական անալիզներ):

Այս գործաշրջանի ընթացքում հրվանդանի տարբեր հատվածներում բացվել են 9 մեծ և 15 փոքր պեղամասեր՝ բնակատեղիի տարածությունն ու խտությունը գնահատելու նպատակով: Պեղված բոլոր սեկտորները միասին կազմում են մոտ 200 մ2 մակերես:

Պեղումները դրական արդյունքներ տվեցին հատկապես հրվանդանի արևելյան լանջին։ Հետևաբար աշխատանքները կենտրոնացան այս տարածքում:

Սույն տարվա պեղումների արդյունքները հաստատեցին այս տարածքի բնակեցումը վաղ բրոնզի դարաշրջանում՝ մասնավորապես Կուր-արաքսյան մշակույթի ուշ փուլում (Կուր-Արաքս II)՝ Հայաստանի տարածքում ոչ շատ հայտնի Մարտկոպի-Բեդենի մշակութային համալիրի հատկանիշներով։

Այս նախնական հետախուզական աշխատանքներն ի հայտ բերեցին մի շարք սնամեջ կառույցներ (սիլոսահոր, փոսեր) և քարե շարվածքներ, ինչպես նաև բացառապես Կուր-արաքսյան մշակույթին պատկանող բազմաթիվ արտեֆակտներ։

Պեղումների այս գործաշրջանն ի ցույց դրեց Այրում 1 հնավայրի ​​հնագիտական նշանակությունը՝ միաժամանակ բարձրացնելով բազմաթիվ հարցեր՝ մասնավորապես կապված բնակատեղիի ներքին տարածքային կազմակերպման և դերի, կարգավիճակի հետ: Հետագա պեղումները թույլ կտան համալրել մեր պատկերացումներն այս հնավայրի մասին:

(Traduction A. Danielyan)

 

Carte du Tavush avec la localisation du site d’Ayrum (en rouge) (E. Regagnon, MAC/TAP©)

Vue du site d’Ayrum (A. Danielyan, MAC/TAP©)

Ayrum 1 – vue depuis l’ouest (B. Perello, MAC/TAP©)

Ayrum 1 – survol au drone (B. Perello, MAC/TAP©)

Ayrum 1 – Tranchée 4 (B. Van den Bossche, MAC/TAP©)

Ayrum 1 – Tranchée 4 (B. Perello, MAC/TAP©)

Ayrum 1 – Tranchée 8 en cours de fouille (B. Perello, TAP/MAC)

vue de la sondage L depuis l’est (B. Perelllo, MAC/TAP©)

Restauration du matériel d’Ayrum à l’institut d’Archéologie et d’Ethnographie d’Erevan (A. Harutyunyan)